Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ
Ռուսաստանն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու սակարկության առարկա
© Har Toum
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական թեմաներն են։ Թաթիկյանը Հայաստանի միջազգային քաղաքականության առաջատար փորձագետներից է, որպես միջազգային հարաբերությունների մասնագետ նա երկար տարիներ աշխատել է
Հայերեն English Deutsch Русский
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման և հայերի էթնիկ զտման հետևանքով Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ և վերացրեց երեք տասնամյակ գործող չճանաչված, սակայն փաստացի գոյություն ունեցող պետությունը: Հայաստանի ստատուս քվոյի քաղաքականությունը և անվտանգության հարցում նրա ապավինումը Ռուսաստանին չփրկեցին Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը 2020 թվականի պատերազմից և դրա հետևանքներից։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը՝
Սակայն այդ առաջարկների մեծ մասը մերժվել է կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի կողմից։
Ռուսաստանի դերը 2020 Ղարաբաղյան պատերազմում և անգործությունը դրան հաջորդող հրադադարի ռեժիմի խախտումների կանխման հարցում
2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանը միջնորդեց եռակողմ հայտարարության կնքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ առանց Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝
Պատերազմից հետո Ռուսաստանը ինտենսիվացրեց իր հիբրիդային պատերազմը Հայաստանում՝ օգտագործելով Հայաստանի ոչ լիբերալ ընդդիմությանը, որն ասոցացվում էր նախորդ իշխանությունների հետ՝ կեղծ նարատիվներ տարածելու համար։ Այս ընդդիմադիրները պնդում էին, որ Արևմուտքն է կանգնած Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում, և դա նպատակ է ունեցել ժողովրդավարության կեղծ արժեքների միջոցով թուլացնելու հայ ժողովրդի դիմադրողականությունն ու ազգային անվտանգությունը և նպաստելու Լեռնային Ղարաբաղը հանձնելուն։ Օգտվելով 2020 թվականի
Հրադադարի համաձայնության հաստատումից ընդամենը մեկ ամիս անց ռուս խաղաղապահների թողտվությամբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին խախտել հրադադարի ռեժիմը։ Այսպես, արդեն 2020 թվականի դեկտեմբերին ռուս խաղաղապահները չխոչընդոտեցին Հադրութի շրջանում հայկական վերահսկողության տակ մնացած վերջին երկու հայկական գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռան և դրա գագաթին գտնվող Կատարո վանքի գրավումը ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հարձակումը, որի ընթացքում նաև շուրջ վեց տասնյակ հայ զինվորականներ գերի ընկան և հայտնեցին ադրբեջանական բանտերում, և նրանց վերադարձի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերվեց միայն այս տարվա դեկտեմբերին։
2021 թ. փետրվարին ռուս խաղաղապահներն արգելեցին միջազգային լրագրողների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ աստիճանաբար այն վերածելով գորշ գոտու։ Ավելին, նրանք չէին զսպում ադրբեջանական հաճախակի սադրանքները շփման գծի երկայնքով, որոնք հանգեցրին մի քանի խաղաղ բնակիչների սպանությունների իրենց կենսապահովման գործունեության ընթացքում, և ոչ էլ խոչընդոտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը ռազմական ենթակառուցվածքներով շրջապատելը։
Չնայած Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշմանը, որն Ադրբեջանին կոչ էր անում չվնասել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը, ռուս խաղաղապահները որևէ քայլ չէին ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության, ինչպիսիք են Դադիվանքի, Շուշիի և Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում մշակույթի հուշարձանների ոչնչացումը, հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղումը և յուրացումը։
Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ սողացող էթնիկ զտում իրականացնելու գործում
Ռուս խաղաղապահների՝ ադրբեջանական կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները չկանխող անգործությունը խորացավ և աստիճանաբար վերածվեց նրանց հետ համագործակցության ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Այն բանավեճ բորբոքեց, թե արդյոք ռուս խաղաղապահները չե՞ն կարողանում հայերին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում՝ ուկրաինական պատերազմի պատճառով ուշադրության պակասի պատճառով, թե՞ պարզապես քաղաքական կամք չունեն դա անել՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի փոփոխության պատճառով:
Կարևոր է նշել, որ 2022 թ. փետրվարի
Ավելի ուշ՝ 2022 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝
Ուկրաինայում պատերազմն սկսվելուց մեկ շաբաթ անց Ադրբեջանը սկսեց հոգեբանական գործողություններ իրականացնել, կրակել քաղաքացիական անձանց ուղղությամբ և ցուրտ եղանակային պայմաններում լրիվ կամ մասնակի ընդհատել գազամատակարարումը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ մարդկանց կյանքի պայմաններն անտանելի դարձնելու համար։ Ռուս խաղաղապահները չխոչընդոտեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և ոչ հեռու գտնվող Քարագլուխ ռազմավարական բարձունքի գրավումը։ Սա համընկավ
2022 թվականի օգոստոսին ռուս խաղաղապահները չխոչընդոտեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Վրեժ» ռազմական գործողությունը և նոր ռազմավարական բլուրների գրավումը Լաչինի մինչ այդ գործող միջանցքում։ Դրան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին պարտադրելը նախատեսվածից մեկուկես տարի վաղաժամ իրագործել եռակողմ հայտարարությամբ նախատեսված դրույթը՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխելու վերաբերյալ, որն ուղեկցվեց այնտեղ գտնվող Աղավնո բնակավայրի հայաթափմամբ: 2022 թ. ամռանը ռուս խաղաղապահները սկսեցին խոչընդոտներ ստեղծել նաև Լեռնային Ղարաբաղ հայաստանցի հանրային գործիչների և լրագրողների մուտքի համար։
Լեռնային Ղարաբաղի իրավիճակը իր վերջին և ամենադրամատիկ փուլը թևակոխեց
Ապրիլին ցուցարարներին փոխարինեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը ստուգիչ անցագրային կետ տեղադրեց Հայաստան-Արցախ սահմանագծին գտնվող Հակարիի կամրջի վրա, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում: Թեև վերջիններս մնացին, սակայն կորցրին Լեռնային Ղարաբաղ ելումուտը վերահսկելու գործառույթը։
Մինչև հունիսի կեսերը Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մասնակի էր, քանի որ ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու Կարմիր մահիկը (ICRC) կարողանում էին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնել սնունդ, դեղորայք և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներ։ Սակայն հունիսի
Հուլիսի 19-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդող Լավրովի հայտարարությունը փաստորեն հաստատում էր ադրբեջանական կողմի պահանջները, մասնավորապես Ադրբեջանի օրենսդրության համաձայն, առանց որևէ հատուկ կարգավիճակի և միջազգային երաշխիքների հայերի՝ որպես էթնիկ փոքրամասնության իրավունքների և անվտանգության ցածր մակարդակը Ղարաբաղում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց հստակեցնող մեկնաբանություն այդպիսի հարցերը միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով քննարկելու անհրաժեշտության մասին։
2023 թ. ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում էին կազմակերպել ուղիղ բանակցություններ Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև չեզոք վայրում՝ փակուղային իրավիճակից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու անվտանգությունը քննարկելու նպատակով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին հրահանգեց չգնալ Սոֆիա, որից հետո Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ Մոսկվայի հետ խորհրդակցելով, հրաժարվեց գնալ Բրատիսլավա և ընդունեց կոշտ դիրքորոշում, որ ցանկացած հանդիպում պետք է տեղի ունենա իր տարածքում։ Ռուս խաղաղապահները պահպանեցին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպումներում միջնորդելու իրենց մենաշնորհը, և այդ հանդիպումները մնացին սահմանափակված բացառապես տեխնիկական և հումանիտար հարցերի քննարկմամբ։ Օգոստոսի
Վերջապես, ռուս խաղաղապահները չկանխարգելեցին 2023 թ. սեպտեմբերի
Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերի արագ տեղահանությունը Հայաստան կարծես թե անակնկալի բերեց Ռուսաստանին, քանի որ նա հավանաբար ենթադրում էր, որ գոնե մի քանի հազար հայեր կմնան տարածքում՝ իր հետագա ռազմական ներկայությունը խաղաղապահի դերում արդարացնելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանը փորձում է ձև գտնել Ռուսաստանում և Հայաստանում ապրող և ծագումով Լեռնային Ղարաբաղից սերող որոշ հայերի համոզել վերադառնալ այնտեղ։ Ռուս խաղաղապահները կրճատել են իրենց դիրքերը, սակայն մնում են տարածքում, և որքան էլ զավեշտալի է հնչում, պարբերաբար զեկուցում են իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր չգրանցվելու մասին։ Հստակություն չկա, թե ինչպես են Ադրբեջանն ու Ռուսաստանը տեղաբաշխել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից բռնագրաված զենքն ու զինամթերքը։ Կան տեղեկություններ, որ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ երկրում իրենց հետագա ներկայությունը շարունակելու վերաբերյալ։ Պարզ չէ
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկման նպատակով 2022 թ. դեկտեմբերին և 2023 թ. օգոստոսին շրջափակման ընթացքում և 2023 թ. սեպտեմբերին ռազմական գործողությունից անմիջապես հետո գումարված
Ռուսաստանի իշխանությունների և խաղաղապահների վարքագիծը 2022 թվականից ի վեր արժանացան իրենց մանդատի չիրագործման վերաբերյալ աճող քննադատության Հայաստանի իշխանությունների և հանրության կողմից։ Իշխանությունները, քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը և, որ ամենակարևորն է, Լեռնային Ղարաբաղից եկած փախստականները, քննադատում են ռուս խաղաղապահների անգործությունն ու ձախողումները հրադադարի խախտումները, հայկական կողմի հետագա տարածքային և մարդկային կորուստները և Լաչինի միջանցքի արգելափակումը չկանխելու համար։ Ռուսաստանի կառավարության արձագանքները պաշտպանողական են եղել՝ հերքելով ռուս խաղաղապահների ձախողումը և քավության նոխազ դարձնելով Հայաստանի կառավարությանը այն բանի համար, որ վերջինը 2023 թվականի մայիսին՝ ճգնաժամի վերջին փուլում, Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը հրապարակավ Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր որպես Ադրբեջանի մաս 2020 թվականի հրադադարի հաստատումից երկու շաբաթ անց։
Ռուսական գործոնի ազդեցությունը այլ դերակատարների քաղաքականության վրա և եզրակացություններ
Հայերի դեմ նարատիվների ագրեսիվ պատերազմում Ադրբեջանը մանիպուլացնում էր ռուսական գործոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ստիգմատիզացնելու համար, որպեսզի խուսափեր ասոցացումներից դրան ամենամոտ՝ Կոսովոյի հակամարտության հետ՝ հիմնավորված էթնիկ զտումների սպառնալիքի ընդհանրությամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կոսովոյացումը» կարող էր հանգեցնել վերականգնողական անջատման և միջազգային պաշտպանության։ Փոխարենը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ասոցացնում էր Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Ղրիմի և Դոնբասի հետ, որոնք ընկալվում էին որպես Ռուսաստանի կողմից հարուցված հակամարտություններ՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, ինչպես նաև Արևմուտքի աջակցությունը ստանալու համար։
1991 թ. իր անկախության հռչակումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում սխալները հանգեցրին նրան, որ ի սկզբանե նախատեսված ուժերի հավասարակշռության քաղաքականությունը ձախողվեց՝ զոհաբերելով Արևմուտքի հետ հարաբերությունները ռուսական շահերին չվնասելուն։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝
Այնուամենայնիվ, Հայաստանը կարող էր հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարենպաստ լուծմանը, եթե դրա վերաբերյալ համարժեք նարատիվներ ձևավորեր և համագործակցեր Արևմուտքի հետ՝ կիրառելու համար Կոսովոյի նախադեպի տարրերը Լեռնային Ղարաբաղում, որոնք կային ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման մի քանի ծրագրերում: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը դա չի փորձել, քանի որ զգուշացել է ռուսական արձագանքից՝ հաշվի առնելով վերջինիս աջակցությունը Սերբիային և Կոսովոյի անկախության մերժումը։ Տեղեկություն կա նաև Ռոբերտ Քոչարյանին (այն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի, իսկ այնուհետև՝ Հայաստանի վարչապետ և նախագահ)՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից Եվրոպա նավթի կամ գազի խողովակաշարի տարանցիկ տարածք դարձնելու
Եզրափակելու համար նշենք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործել է որպես սակարկության առարկա՝ առաջ մղելու իր աշխարհաքաղաքական շահերը, պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, ինչպես նաև ներկայությունը Հարավային Կովկասում: Նրա դիրքորոշումներն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էին համընկնում Ադրբեջանի հետ՝ որպես ձևավորվող առավել ուժեղ կողմի, ինչպես նաև մի երկրի, որի հետ Ռուսաստանն ավելի շատ ընդհանրություններ ունի՝ պայմանավորված երկուսի համար էլ ընդհանուր ավտոկրատ կառավարման համակարգով, միաժամանակ փորձելով պատժել Հայաստանին իր ժողովրդավարական հավակնությունների համար: Ուժերի դինամիկայի պատճառով Ռուսաստանն ակնհայտորեն ավելի բարձր գնահատեց Ադրբեջանի հետ իր նոր ձևավորված ռազմավարական դաշինքը, քան Հայաստանի հետ ավանդական դաշինքը, և առաջ քաշեց իր օրակարգը, ներառյալ Ադրբեջանի միջոցով Եվրոպա մատակարարվող իր գազը «լվանալը»: Ուկրաինայում պատերազմն առավել խորացրեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր աշխարհաքաղաքական շահերը:
Ռուսաստանն օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից՝ թույլ չտալու որևէ հայտարարություն կամ բանաձև Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կանխելու տարածաշրջանում միջազգային խաղաղապահների տեղակայման ցանկացած քննարկում։ Այն չփոխվեց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ ռուս խաղաղապահների՝ իրենց մանդատը կատարելու անկարողությունը կամ, ավելի ճիշտ՝ քաղաքական կամքի բացակայությունը։ Միջազգային մանդատի, ներգրավվածության թափանցիկ կանոնների և միջազգային մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմների բացակայությունը, զուտ ռազմական և միակողմանի բնույթը ռուս խաղաղապահների տեխնիկական խնդիրներն էին [4]: Ուկրաինայում իր վարած պատերազմի հետևանքով Ռուսաստանի ստիգմատիզացումը լրացուցիչ մարտահրավեր էր նրա խաղաղապահ դերի լեգիտիմության և վստահելիության համար: Ռուսաստանը բաց թողեց իր դեմքը փրկելու հնարավորությունը՝ ևս մեկ անգամ ընտրելով իր աշխարհաքաղաքական շահերի հետագա առաջխաղացումը՝ ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության։ Ռուսաստանը կորցրեց նաև իր դաշնակից Հայաստանի վստահությունը, ինչը, ըստ ամենայնի, տանում է Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության փոխակերպման:
[1] Sossi Tatikyan. How do energy security and Euro-Atlantic integration correlate in the Southern Caucasus. NATO Defence College Occasional Paper, Research Division, Rome, May 2008.
[2] Sossi Tatikyan. The EU’s Role in Preventing a New Conflict and Ensuring Sustainable Peace Between Armenia and Azerbaijan. European Policy Review, Volume 6,
[3] Հարցազրույց՝ հիմնված Չաթհոմ Հաուզի կանոնների վրա։
[4] The legal and military aspects of the management of secessionist conflicts after the war and before the peace: with and without international peacekeeping. Proceedings of the 45th Annual Roundtable on International Humanitarian Law “After the Conflict Before the Peace: Legal, Military and Humanitarian Issues during the Transition.” International Institute of Humanitarian Law, San Remo.